ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կալաշնիկովը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ին ուղղված այսօրվա առաջարկին

Կալաշնիկովը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ին ուղղված այսօրվա առաջարկին

Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ին ուղղված այսօրվա առաջարկին և ասել, որ ՀԱՊԿ-ին ուղղված Փաշինյանի առաջարկը քաղաքական բնույթ է կրում։

Նա, մասնավորապես, նշել է․

«Անվտանգության նման հարցերն առավել հաճախ լուծվում են լուռ: Չէ որ նա ՀԱՊԿ անդամ է, հասկանում է այս կազմակերպության անդամ երկրների դիրքորոշումները, մասնավորապես՝ Տաջիկստանում, հասկանում է, որ այժմ այնտեղ անհանգիստ է:

Եթե այն հանվում է առաջին հերթին հանրության առջև, ապա դրանից ավելի շատ քաղաքականության հոտ է գալիս»,- ասել է Պետդումայի պատգամավորը։

Նշենք, այսօր Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Ադրբեջանի և ՀՀ փոխադարձ մեղադրանքների իսկությունը պարզելու հարցում հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել ՀԱՊԿ-ի մոնիթորինգային առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, ինչը նախատեսված է ՀԱՊԿ-ի գործունեության իրավակարգավորումներով

  • Կիսվել: