երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Կաջակցենք Հայաստանին տարբեր միջխորհրդարանական հարթակներում. Կիպրոսի խորհրդարանի անդամներ

Կաջակցենք Հայաստանին տարբեր միջխորհրդարանական հարթակներում. Կիպրոսի խորհրդարանի անդամներ

Կիպրոսում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ նիստը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Նա նաեւ նշել է. «Քննարկեցինք երկու խորհրդարանների միջև համագործակցության հեռանկարները: Կիպրոսի մեր գործընկերները պատրաստակամություն հայտնեցին հետագայում ևս աջակցել Հայաստանի Հանրապետությանը տարբեր միջխորհրդարանական հարթակներում:

Որպես հանձնաժողովի նախագահ, հրավիրեցի Կիպրոսի մեր գործընկերներին այցելել Հայաստան և հանձնաժողովի հաջորդ նիստը կազմակերպել Երևանում:

  • Կիսվել: