շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղարի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն

Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղարի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղար Արթուր Թովմասյանի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն: Այս մասին որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:

«Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղար Արթուր Թովմասյանի նկատմամբ նշանակել ծառայողական քննություն՝ ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքի կապակցությամբ»,- ասված է որոշման մեջ:

Նույն որոշմամբ՝ ծառայողական քննություն անցկացնելու ընթացքում կասեցվել է Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղար Արթուր Թովմասյանի ծառայողական պարտականությունների կատարումը:

  • Կիսվել: