չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ծառայողական քննություն՝ ոստիկանության կապիտանի՝ ազատվելու զեկուցագրի վերաբերյալ արած հայտարարության կապակցությամբ

Ծառայողական քննություն՝ ոստիկանության կապիտանի՝ ազատվելու զեկուցագրի վերաբերյալ արած հայտարարության կապակցությամբ

Ոստիկանության պետի հանձնարարականով ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է սկսվել ոստիկանության կապիտան Սերգեյ Ղարիբյանի՝ ոստիկանությունում ծառայությունից ազատվելու զեկուցագրի վերաբերյալ արած հայտարարության կապակցությամբ։

Քննությամբ կպարզվի՝ ապօրինի հրամաններ ու ցուցումներ արդյոք տրվել են, և որ պաշտոնյաների կողմից են դրանք տրվել։

Ծառայողական քննության արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնենք, իսկ մինչ այդ զանգավածային լրատվության միջոցներին հորդորում ենք զերծ մնալ լարվածության տպավորություն ստեղծելու և ապաքաղաքական ոստիկանությանը իր գործառույթներին ոչ հարիր գործընթացների մեջ ներքաշելու փորձերից։

  • Կիսվել: