երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Կա ծրագիր, հնարավոր է, որ արտադրվեն չեխական փոքր օդանավեր Ստեփանավան քաղաքում. Պետր Ֆիալա

Կա ծրագիր, հնարավոր է, որ արտադրվեն չեխական փոքր օդանավեր Ստեփանավան քաղաքում. Պետր Ֆիալա

Հայաստանն առաջնահերթ երկրների ցանկում է մեր վերափոխման  համագործակցության ծրագրում. այդ ծրագիրը հիմնականում վերաբերում է քաղաքացիական հասարակությանը, մարդու իրավունքներին եւ անկախ մեդիաներին աջակցելուն: Այս մասին, այսօր Պրահայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նշեց Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան:

«Մենք տեսնում ենք մեր հարաբերությունները խորացնելու լրացուցիչ հնարավորություններ տնտեսության ոլորտում, գիտության, կրթության, հետազոտությունների բնագավառներում: Օրինակ, միջուկային էներգետիկան, ընդհանրապես էներգետիկան: Մեր մասնագետները ներգրավված են Մեծամորի ատոմակայանի անվտանգության բարելավման աշխատանքներին, նրանք ընթացիկ վերանորոգումներին մասնակցում են: Չեխիան կարող  է նաեւ բարձրակարգ շատ տեխնոլոգիաներ առաջարկել Հայաստանին, օրինակ,  խելացի քաղաքների ոլորտում: Մենք մեր խելացի քաղաքների տեխնոլոգիաները ներկայացրեցինք նախորդ տարի կոնֆերանսի ընթացքում:

Ուրախ ենք տեսնել, որ մեր համագործակցությունն ավիացիայի ոլորտում շարունակվում է խորանալ: Կա ծրագիր, հնարավոր է, որ արտադրվեն փոքր օդանավեր Ստեփանավան քաղաքում, որտեղ երկրաշարժից հետո օդանավակայան է կառուցվել»,-ասաց նա:

Չեխիայի վարչապետը խոսեց նաեւ երկու նախաձեռնությունների մասին կրթության ոլորտում. Չեխիայի համալսարաններից մեկում այս տարվա փետրվարին հայկական արվեստի եւ մշակույթի ամբիոն է բացվել, մեկ այլ համալսարանում վերսկսելու են դասավանդել հայոց լեզուն:

  • Կիսվել: