հինգշաբթի, հոկտեմբեր 1
1 / 10 / 2026
Կա մի գիծ կա, որը չենք կարող անցնել. Փաշինյանը` Իրանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցների մասին

Կա մի գիծ կա, որը չենք կարող անցնել. Փաշինյանը` Իրանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցների մասին

 ՀՀ կառավարությունն ուսումնասիրում է Իրանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցների փաթեթները։ Այդ մասին ՀՀ կառավարության նիստից հետո` ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Լրագրողներից մեկը հիշեցրեց, որ Իրանի դեմ ԱՄՆ–ն հերթական պատժամիջոցները վերաբերում են նաև ավիացիայի ոլորտին, և արդյոք դա նշանակո՞ւմ է, որ իրանական օդանավերը խնդիրներ կունենան դեպի Հայաստան թռիչքների ժամանակ։
 
«Մենք բոլոր գործընկերների հետ շատ թափանցիկ ենք։ Հատկապես մեր բարեկամ երկրների պարագայում մենք ասում ենք, որ մաքսիմալ ամեն ինչ կանենք, որպեսզի լինենք բարեկամական, սակայն մի գիծ կա, որը մենք չենք կարող անցնել, դա այն ռիսկն է, որ Հայաստանն ինքը կարող է հայտնվել պատժամիջոցների տակ»,– հայտարարեց Փաշինյանը։
Նշենք, որ ԱՄՆ–ն սեպտեմբերի 29–30–ը հերթական պատժամիջոցներն է սահմանել Իրանի, ինչպես նաև Հոնկոնգում և Պակիստանում գործող անձանց ու կառույցների դեմ: ԱՄՆ ֆինանսների նախարարության սև ցուցակում ներառվել են Իրանի, Հոնկոնգի և Պակիստանի հետ կապված օբյեկտներ, որոնք, ըստ Վաշինգտոնի, աջակցում են իրանական կողմին կամ շրջանցում գործող սահմանափակումները:

  • Կիսվել: