շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Մենք չպետք է մոռանանք կամ լռենք այդ սահմռկեցուցիչ իրադարձության մասին. Բայդենի ավագ օգնականը՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ

Մենք չպետք է մոռանանք կամ լռենք այդ սահմռկեցուցիչ իրադարձության մասին. Բայդենի ավագ օգնականը՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ The Hill պարբերականը հոդված է հրապարակել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նպատակով մոտ 40 ամերիկացի օրենսդիրների նախաձեռնած երկկուսակցական դաշինքի՝ Բայդենին ուղղված նամակի վերաբերյալ:

Պարբերականն ԱՄՆ վարչակազմին խնդրել է մեկնաբանել սենատոր Բոբ Մենենդեսի նախաձեռնությունը: ԱՄՆ նախագահի ավագ օգնականներից մեկը, որի անունը չի նշվում, մեջբերել է Հայոց ցեղասպանության մասին որպես նախագահի թեկնածու Բայդենի մեկնաբանությունը՝ հավելելով. ՛՛Մենք չպետք է մոռանանք կամ լռենք այդ սահմռկեցուցիչ իրադարձության մասին: Մենք հավերժ կհարգենք այդ մեծ ողբերգությունից հետո հայ ժողովրդի տոկունությունը՛՛:
 
Բայդենի վարչակազմը, ինչպես նշել է ամերիկացի պաշտոնյան ՛՛պարտավորվում է խթանել մարդու իրավունքների հանդեպ հարգանքը և ամեն ինչ անել նման վայրագությունները հետագայում չկրկնվելու համար: Այս ամենի ամենակարևոր մասը պատմությունը ճանաչելն է՛՛: 

  • Կիսվել: