հինգշաբթի, հուլիս 30
30 / 7 / 2026
Արմեն Սարգսյանի սպանության գործով մեղադրյալը 22 տարվա ազատազրկման դատապարտվեց

Արմեն Սարգսյանի սպանության գործով մեղադրյալը 22 տարվա ազատազրկման դատապարտվեց

Մոսկվայի ռազմական դատարանը Վարաժ Մանուկյանին 22 տարվա ազատազրկման է դատապարտել «Ալ առագաստներ» բնակելի համալիրում տեղի ունեցած ահաբեկչության գործով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Մանուկյանին մեղավոր ճանաչել և դատապարտել 22 տարվա ազատազրկման», - որոշումը հրապարակել է դատավորը:
Դատարանի որոշմամբ` Մանուկյանը առաջին վեց տարին կանցկացնի բանտում, մնացած ժամկետը՝ խիստ ռեժիմի գաղութում։

Բացի այդ, հօգուտ պետության կառգրավվի «Mercedes» ավտոմեքենան, որով մեղադրյալը ինքնաշեն պայթուցիկ սարք է տեղափոխել։

Հետաքննությունը պարզել է, որ 2024 թվականին Ուկրաինայի անվտանգության ծառայության և ՊՆ գլխավոր հետախուզական վարչության աշխատակիցները Մոսկվայում ահաբեկչություն իրականացնելու պլան են մշակել։ Հանցագործության թիրախ է ընտրվել «Արբատ» գումարտակի ղեկավար Արմեն Սարգսյանը։

Ըստ քննչական կոմիտեի՝ Վարաժ Մանուկյանը, Պարույր Մաթևոսյանը և մյուս հանցակիցները հետևել են Սարգսյանին, ուսումնասիրել նրա տեղաշարժն ու տեսանկարահանել: Մանուկյանն ապահովել է ինքնաշեն պայթուցիկ սարքի տեղափոխումն ու պահպանումը։

2025 թվականի փետրվարին Սարգսյանը մտել է «Ալ առագաստներ» բնակելի համալիրի մասնաշենքերից մեկի շքամուտք, և Մանուկյանը հեռակառավարմամբ ակտիվացրել է շենքի վերելակում տեղադրված պայթուցիկ սարքը։ Սարգսյանը և Պարույր Մաթևոսյանը տեղում մահացել են, ևս երեք մարդ վնասվածքներ են ստացել։
Մաթևոսյանի նկատմամբ գործը կարճվել է նրա մահվան կապակցությամբ։

  • Կիսվել: