ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ջերմությամբ եմ հիշում Չեխիայում մեր հանդիպումն ու կառուցողական քննարկումը. վարչապետը շնորհավորել է Պետր Ֆիալայի

Ջերմությամբ եմ հիշում Չեխիայում մեր հանդիպումն ու կառուցողական քննարկումը. վարչապետը շնորհավորել է Պետր Ֆիալայի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի Հանրապետության վարչապետ Պետր Ֆիալային՝ Ազգային տոնի առթիվ:

Ուղերձում նշված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Չեխիայի ազգային տոնի առթիվ:

Գոհունակությամբ պետք է արձանագրեմ ընթացիկ տարում Հայաստանի և Չեխայի միջև միջպետական հարաբերությունների ակտիվացումը: Ջերմությամբ եմ հիշում այս տարվա մայիսին Չեխիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում մեր հանդիպումը և կառուցողական քննարկումը:

Բարձր եմ գնահատում Չեխիայի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես նաև մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ու ամրապնդման գործընթացին:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ, իսկ Չեխիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»:

  • Կիսվել: