ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Իտալիայից հատուկ չվերթով ժամանած քաղաքացիներից միայն մեկն է ջերմել․ Արսեն Թորոսյան

Իտալիայից հատուկ չվերթով ժամանած քաղաքացիներից միայն մեկն է ջերմել․ Արսեն Թորոսյան

Իտալիայից  հատուկ չվերթով Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների ինքնազգացողությունը լավ է, միայն մեկի ջերմությունը բարձրացել է: Ինչպես լրագրողների հետ հանդպմանն ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, նա  կանցնի թեստավորում՝ նախքան կարանտինային ժամկետի ավարտը:

«Գրեթե բոլորն իրենց լավ են զգում: Միայն երեկ մեկ պացիենտի ջերմության բարձրացում է եղել: Նրան տեղափոխել ենք հիվանդանոց, կթեստավորենք: Մնացած բոլորին թեստավորելու են միայն կարանտինային ժամկետը լրանալուց հետո, որովհետև նրանք փաստացի գործնականում առողջ մարդիկ են: Նույնիսկ, եթե նրանց մոտ վիրուսը առկա է, 14-րդ օրվա վերջում այն պարզապես դուրս գալով օրգանիզմից, «բուժվելով», մեզ հնարավորություն կտա միանգամից ստանալ բացասական պատասխան»,- ասաց Թորոսյանն ու նշեց` հիմա թեստավորելու իմաստ չի տեսնում:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 122 է։ Մեկ հոգի ապաքինվել է, մեկ դեպք էլ արձանագրվել է ինֆեկցիոն հիվանդանոցում աշխատող բուժքրոջ մոտ։ 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն Հանրապետությունուն հայտարարվել է արտակարգ դրություն։

  • Կիսվել: