երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Իտալիայի վարչապետը հանդես է եկել Երեւանի և Բաքվի միջև կայուն խաղաղության հաստատման օգտին

Իտալիայի վարչապետը հանդես է եկել Երեւանի և Բաքվի միջև կայուն խաղաղության հաստատման օգտին

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին Հռոմում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների ժամանակ հանդես է եկել Բաքվի և Երևանի միջև կայուն խաղաղության հաստատման օգտին։

«Իտալիայի վարչապետը վերահաստատել է Հռոմի հավատարմությունը կովկասյան տարածաշրջանի կայունությանն ու բարգավաճմանը և աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ տեւական խաղաղության հասնելու նպատակով»,- ասված է վարչապետի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: