շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Իտալիան կարող է կարևոր դեր խաղալ Հայաստան-Ադրբեջան երկխոսության հարցում. Վլադիմիր Կարապետյանն ու Դեբորա Բերգամինը քննարկում են ունեցել

Իտալիան կարող է կարևոր դեր խաղալ Հայաստան-Ադրբեջան երկխոսության հարցում. Վլադիմիր Կարապետյանն ու Դեբորա Բերգամինը քննարկում են ունեցել

Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ, ԵԽԽՎ-ում իտալական պատվիրակության փոխնախագահ, «Առաջ Իտալիա» կուսակցության (իշխող կոալիցիայի մաս կազմող աջակողմյան ուժ) խմբակցության փոխնախագահ, կուսակցության արտաքին հարաբերությունների համար պատասխանատու Դեբորա Բերգամինը Հռոմում հանդիպում է ունեցել Իտալիայում ՀՀ դեսպան Բերգամինն այդ մասին հայտնել է «Ինստագրամ»-ի իր էջում կատարած գրառման միջոցով՝ ընդգծելով, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև հարաբերությունները:

«Այսօր Հռոմում ունեցա շատ արժեքավոր հանդիպում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանի հետ։ Քննարկեցինք Իտալիայի և Հայաստանի միջև հարաբերությունները․ ցանկանում ենք ամրապնդել մեր կապերը՝ խաղաղությունն ու համագործակցությունը խթանելու նպատակով։ Իտալիան կարող է կարևոր դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության հարցում՝ նպաստելով Հարավային Կովկասի կայունությանն ու զարգացմանը։ 

Հարավային Կովկասը ռազմավարական տարածաշրջան է, և այսօրվա հանդիպումը վերահաստատեց աշխարհաքաղաքական մարտահրավերներին դիմակայելու համատեղ հանձնառության կարևորությունը։ 

Որպես «Առաջ Իտալիա» կուսակցության արտաքին հարաբերությունների պատասխանատու՝ խորապես համոզված եմ, որ երկխոսությունն ու դիվանագիտությունն են խաղաղ և բարգավաճ ապագայի կառուցման ուղին։ 

«Առաջ Իտալիա» կուսակցությունը պաշտպանում է միջազգային համագործակցության այն մոտեցումը, որը հիմնված է ազգերի միջև երկխոսության վրա։ 

Մենք կշարունակենք աշխատել Հայաստանի հետ կապերը խորացնելու և տարածաշրջանում կայունությունը խթանելու ուղղությամբ։ 

Շնորհակալություն եմ հայտնում դեսպանին՝ բաց և կառուցողական քննարկման համար»,- գրել է նա: 

 

  • Կիսվել: