կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Իսրայելը կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ հեռանալ Ուկրաինայից

Իսրայելը կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ հեռանալ Ուկրաինայից

 Իսրայելի քաղաքացիները, ովքեր գտնվում են Ուկրաինայում, պետք է որքան հնարավոր է շուտ լքեն այս երկրի տարածքը՝ «էսկալացիայի սպառնալիքի» պատճառով։ Այս մասին փետրվարի 15-ին հայտնել է Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը։

 
Գերատեսչությունն իր հայտարարության մեջ նշել է, որ Կիևում Իսրայելի դիվանագիտական առաքելությունը՝ դեսպան Միքայել Բրոդսկու գլխավորությամբ, շարունակում է հյուպատոսական ծառայություններ մատուցել։ Բացի այդ, ուկրաինական Լվով քաղաք է ուղարկվել իսրայելցի դիվանագետների մեկ այլ խումբ՝ «դեսպանատան հնարավոր տեղափոխմանը նախապատրաստվելու համար»։
 
Ինչպես հաղորդում է REGNUM-ը, փետրվարի 15-ին Իսրայելի խոշորագույն ավիաընկերությունը՝ El Al-ը, հայտարարել է դեպի Ուկրաինա թռիչքների քանակի ավելացման մասին՝ ԱՄՆ քաղաքացիներին տարհանելու համար։

  • Կիսվել: