Իսրայելը Ադրբեջանին զենք է մատակարարում, որն ուղղված է ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի դեմ. Հոսեյնի
Իրանը հետևում է Ադրբեջանի զարգացումներին և պահվածքին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան-Իրան համագործակցության զարգացման» հիմնադրամի ղեկավար Պույա Հոսեյնին։
Ըստ նրա՝ Իսրայելը Ադրբեջանին զենք է մատակարարում, որն ուղղված է ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի դեմ։
«Եթե Իրանը թուլանա, նրանք կարող են օգտվել իրավիճակից և նրա դեմ երկրորդ ճակատ բացել Հարավային Կովկասից»,-նշել է Հոսեյնին:
Նա նաև հավելել է, որ Իրանը և Հայաստանը պետք է համագործակցություն հաստատեն անվտանգության ոլորտում, քանի որ այս հարցում փոխկապակցված են։
«Իրանն ու Հայաստանը բախվում են տարածաշրջանային նմանատիպ սպառնալիքների, ուստի անվտանգության ոլորտում համագործակցությունը պետք է հասնի այնպիսի մակարդակի, որը վերականգնի խախտված հավասարակշռությունը»,-ասել է «Հայաստան-Իրան համագործակցության զարգացման» հիմնադրամի ղեկավարը: