ուրբաթ, հուլիս 19
19 / 7 / 2024
Իսրայելում ՀՀ դեսպանը հրավիրվել է ԱԳՆ

Իսրայելում ՀՀ դեսպանը հրավիրվել է ԱԳՆ

Իսրայելի ԱԳՆ-ն կանչել է Հայաստանի դեսպանին և «խիստ նկատողություն» հայտնել՝ Պաղեստին պետությունը ճանաչելու մասի ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունից հետո։ Այս մասին գրում է The Times of Israel-ը:

Պարբերականը նշում է, որ Հայաստանից առաջ Պաղեստինի անկախությունը ճանաչել են Սլովենիան, Իռլանդիան, Իսպանիան, Նորվեգիան, ինչից հետո Իսրայելը, ըստ տեղեկությունների, առաջարկել է նվազեցնել հարաբերությունները տվյալ երկրների հետ:

Նշենք, որ այսօր ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Պաղեստինի պետության ճանաչման վերաբերյալ։

  • Կիսվել: