շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Իսրայելի վարչապետը Իրանը և նրա միջուկային ծրագիրը ամենամեծ սպառնալիքն է համարում

Իսրայելի վարչապետը Իրանը և նրա միջուկային ծրագիրը ամենամեծ սպառնալիքն է համարում

Նման հայտարարությամբ հանդես է եկել հրեական պետության վարչապետ Նաֆթալի Բենեթը նախարարների կաբինետի ամենշաբաթյա նիստում:

«Իսրայել պետության համար ամենամեծ վտանգն Իրանն է, Իրանի միջուկային ծրագիրը գտնվում է Իսրայելի կառավարության պատասխանատվության գոտում, որը, իհարկե, վերահսկում է Վիեննայում Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները», - ասել է Բենեթը։

«Նա, ով հավատում է, որ համաձայնագիրը (իրանական միջուկային ծրագրի շուրջ) կբարձրացնի կայունության մակարդակը, սխալվում է։ Սա միայն ժամանակավորապես կհետաձգի (ուրանի) հարստացումը, բայց մենք դրա համար բարձր, անհամաչափ գին կվճարենք ողջ տարածաշրջանում»,- շարունակել է Իսրայելի վարչապետը։

  • Կիսվել: