շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Պատգամավորների կոնգրեսը, վավերացրեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Շուտով այն կքննարկվի նաև վերին պալատում՝ Սենատում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Պատգամավորների կոնգրեսը, վավերացրեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Շուտով այն կքննարկվի նաև վերին պալատում՝ Սենատում։

Իտալիայում համաձայնագրի վավերացման գործընթացն ավարտելու համար մնացել է միայն պատգամավորների պալատի քվեարկությունը, քանի որ հարցը պալատում արդեն քննարկվել է, իսկ Սենատում վավերացվել էր դեռ անցած տարվա սեպտեմբերին։

Համաձայնագիրը դեռ չվավերացրած երրորդ երկրում՝ Պորտուգալիայում, այն ևս շուտով կմտնի երկրի միապալատ խորհրդարանի լիագումար նիստերի օրակարգ։

Այս երեք երկրներում վավերացման գործընթացի ավարտից հետո համաձայնագիրն ամբողջությամբ կմտնի ուժի մեջ»։

  • Կիսվել: