հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Իսպանացի պատգամավորը Սոթքից կոչ է արել միջազգային հանրությանը՝ ստիպել Ադրբեջանին հեռանալ հայկական հողերից

Իսպանացի պատգամավորը Սոթքից կոչ է արել միջազգային հանրությանը՝ ստիպել Ադրբեջանին հեռանալ հայկական հողերից

Իսպանիայի Թագավորության Պատգամավորների կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինարիտուն այցել է Սոթք, որտեղից տեսաուղերձով դիմել է միջազգային հանրությանը՝ կապված Ադրբեջանի կողմից սեպտեմբերին Հայաստանի տարածքի վրա հարձակումներին։

Նա թվիթերյան իր էջում գրել է․

«Մենք գտնվում են Հայաստանում՝ Սոթքում ենք։ Այս ամբողջ տարածքը ռմբակոծվել է Ադրբեջանի կողմից այս տարվա սեպտեմբերին՝ հանգեցնելով քաղաքացիական զոհերի և հարյուրավոր տների ավերման։

Մենք խնդրում ենք միջազգային հանրությանը գործել և ստիպել Ադրբեջանին հարգել խաղաղության օրակարգը և հեռանալ հայկական հողերից»։

 

  • Կիսվել: