չորեքշաբթի, սեպտեմբեր 2
2 / 9 / 2026
Իշխող կուսակցությունն օրերս ավետեց նոր պատերազմի մասին. Գառնիկ Դանիելյան

Իշխող կուսակցությունն օրերս ավետեց նոր պատերազմի մասին. Գառնիկ Դանիելյան

Մեր նպատակը չարիքի իշխանությունից ազատվելն է ու ձեզ հետ միասին պետք է մեր ծրագրերն իրականացնենք։ Այս մասին Նորատուսում բնակիչների հետ հանդիպմանը ասել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամ Գառնիկ Դանիելյանը:

«Սա մեկ անձի, մեկ կուսակցության ու մեկ քաղաքական շարժման անելիքը չէ։ Հայրենիքի առջև պարտականություն ունեն բոլորը՝ գյուղացուց, շինականից սկսած, մինչև գիտնական»,- ասել է նա։

Նա իր խոսքում նաեւ ասել է, որ իշխող կուսակցությունն օրերս ավետեց նոր պատերազմի մասին։ 

«Երբ ամիսներ, տարիներ շարունակ ասում էինք, որ թշնամին չի հրաժարվելու իր ծրագրերից և գնալու է նոր տարածքներ, նոր բնակավայրեր զավթելու ճանապարհով, շատերը թերահավատորեն էին նայում, ոմանք էլ անջատել էին այդ ուղղությամբ բանականությունը և մտածում էին, որ ջայլամի քաղաքականություն վարելով կկարողանան թշնամուն հակահարված տալ»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ այսօր Բագրատ Սրբազանն իր աջակիցների հետ գտնվում է Գեղարքունիքի մարզում:

  • Կիսվել: