շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Իշխանությունները ձեռքերը լվացել են Արցախից. Օսիպյանը մասնակցում է ընդդիմության հանրահավաքին

Իշխանությունները ձեռքերը լվացել են Արցախից. Օսիպյանը մասնակցում է ընդդիմության հանրահավաքին

Այս պահին, ինչպես արդեն հայտնել ենք, Ազատության հրապարակում ընթանում է ընդդիմության կազմակերպած հանրահավաքտ, որին մասնակցում է նաև նախկին փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

Նա զրուցել է լրագրողների հետ և հարցին, թե ինչն է իրեն բերել Ազատության հրապարակ, Օսպիյանն ասել է. ՛՛Ազատության հրապարակում եմ՝ մտահոգ լինելով Արցախի և մեր ապագայի համար։ Կողմ եմ ընդդիմության այն կարծիքին, որ իշխանությունները ձեռքերը լվացել են Արցախից՛՛:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ երկու ընդդիմադիիր խմբակցությունները հանրահավաք են կազմակերպել Ազատության հրապարակում՝ ցույց տալու, որ Արցախն ու արցախահայությունը միայնակ չեն։

 

  • Կիսվել: