ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Իշխանություններն ուզում են տոտալ մենիշխանություն կազմակերպել ՀՀ-ում, պարոն Չարչյանը պետք է ազատ արձակվի. Օհանյան

Իշխանություններն ուզում են տոտալ մենիշխանություն կազմակերպել ՀՀ-ում, պարոն Չարչյանը պետք է ազատ արձակվի. Օհանյան

Իշխանություններն ուզում են տոտալ մենիշխանություն կազմակերպել ՀՀ-ում։ Սա հակաօրինական երևույթ է, պարոն Չարչյանը պետք է ազատ արձակվի։ Այս մասին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին կալանավորելու որոշման կապակցությամբ հրավիրված հրատապ ասուլիսում ասաց խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Այսօրվա իշխանությունները հետապնդում են իրականացնում այն անձանց և ուժերի նկատմամբ, որոնք հակադրվում են այսօրվա կառավարման համակարգին։ Անկասկած, «Հայաստան» դաշինքի գործունեության ընթացքում համապատասխան վերաբերմունք լինելու է այսօրվա իշխանությունների նկատմամբ», - ասաց Օհանյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի խոսքով էլ՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբեն Միթարյանը, ով կայացրել է Չարչյանին կալանավորելու որոշումը, «նոր դատավոր չէ՝ այս իշխանություններին ծառայելու տեսանկյունից»։

Վարդևանյանը հիշեցրեց, որ 2018 թ․ դեկտեմբերին հենց նա է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու ցուցումը կատարել։

 

  • Կիսվել: