հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Իշխանությունների խուճապային տրամադրությունների պատճառը լրիվ ուրիշ տեղ պետք է փնտրել. Չալաբյան

Իշխանությունների խուճապային տրամադրությունների պատճառը լրիվ ուրիշ տեղ պետք է փնտրել. Չալաբյան

Արցախի Հանրապետությունը չի կարող լուծարվել որեւէ պաշտոնյայի, ներառյալ ընտրված նախագահի հրամանագրով, քանի որ Արցախի Հանրապետությունը ստեղծվել է համաժողովրդական հանրաքվեի հիման վրա: Այս մասին, այսօր՝դեկտեմբերի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։

«Միակ խելամիտ ձեւը նոր հանրաքվե անցկացնելն է եւ Արցախի բոլոր քաղաքացիների կարծիքը հարցնելն է, որը այս պայմաններում այդքան իրատեսական չէ: «Հայաքվեի» կարծիքով Արցախի Հանրապետությունը շարունակում է իր գոյությունը, սակայն նրա տարածքը բռնազավթված է Ադրբեջանի կողմից:

Արցախի նախագահի հրամանագիրը միայն այն չափով է իրավաչափ, որ չափով նա վերաբերում է իր ենթակայության տակ գործող կառույցներին: Հետեւաբար, Արցախի պետական մարմինները, ինչպիսին է ԱԺ-ն, Գերագույն դատարանը, շարունակում են իրենց գործունեությունը»,-ասաց Չալաբյանը:

Անդրադառնալով այս հարցում ՀՀ իշխանությունների հայտարարություններին, Չալաբյանը նկատեց, որ դա ընդհանրապես իրենց խնդիրը չէ. «Իրենք ի՞նչ գործ ունեն Արցախի նախագահի հրամանագրերի հետ: Եթե իրենք ասում էին, որ Արցախը պետք է ուղիղ բանակցի Ադրբեջանի հետ, ապա բնականաբար, Արցախի նախագահը պետք է իր իրավազորությունը վերականգնի բանակցելու եւ շարունակի բանակցել: Պնդումները, թե դա կարող է Ադրբեջանի համար նոր հիմք հանդիսանալ՝ աբսուրդ է: Իրենց խուճապային տրամադրությունների պատճառը լրիվ ուրիշ տեղ պետք է փնտրել»,- ընդգծեց նա:

  • Կիսվել: