երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Իշխանությունն ընտրել է ոստիկանական պատնեշի հետեւում թաքնվելու արատավոր գործելակերպը. «Ազգային օրակարգ»

Իշխանությունն ընտրել է ոստիկանական պատնեշի հետեւում թաքնվելու արատավոր գործելակերպը. «Ազգային օրակարգ»

ՀՀ կառավարության կողմից կրթության եւ մշակույթի ոլորտներում իրականացվող հակասական ու ազգային արժեքները պարբերաբար թիրախավորող քաղաքականությունը մեր հասարակության լայն շերտերում արդարացի դժգոհություն է առաջացրել։  Այս մասին հայտարարություն է տարածել «Ազգային օրակարգ» կուսակցությունը:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Իրավիճակը հարգալից երկխոսությամբ հանգուցալուծելու փոխարեն իշխանությունն ընտրել է ոստիկանական պատնեշի հետեւում թաքնվելու արատավոր գործելակերպը։

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդն իր վրդովմունք է հայտնում կուտակված հանրային մտահոգությունները ուժային միջոցներով լռեցնելու իշխանության անհեռանկար փորձերի վերաբերյալ։

Կոչ ենք անում բոլոր հայակենտրոն ուժերին ձեւավորել ազգային համերաշխության միջավայր, թույլ չտալ իշխանության մեջ հայտնված եւ օտարածին օրակարգեր սպասարկող տարրերին հայկական արժեհամակարգի ոտնահարմամբ թուլացնելու մեր ընդհանրական դիմադրողականությունն ու պաշտպանունակությունը եւ ձեւավորել իրական ազգային շահերից բխող օրակարգ։

  • Կիսվել: