ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
Իշխանությունն էյֆորիայից իրեն կորցրել է, մսխում է ժողովրդի վստահությունը. Մարուքյան

Իշխանությունն էյֆորիայից իրեն կորցրել է, մսխում է ժողովրդի վստահությունը. Մարուքյան

Ազգային ժողովում կան մարդիկ, ովքեր իշխանությունից գլուխը կորցրել են: Բայց ասեմ՝ այդ վիճակը որևէ լավ բանի չի բերում, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով, իշխանությունները ճիշտ է, վայելում են ժողովրդի վստահությունը, բայց այն գնալով մսխվում է:

«Ժողովրդի վստահությունը գնալով մսխում են ու էդ ընթացքում կորցրել են իրենց գլուխը: Էյֆորիայից իրենց կորցնում են: Դե իշխանությունն այնպիսի բան է, որը կարող է փչացնել մարդուն, եթե մարդը կայացած չէ, եթե մարդը գայթակղություններին տրվելու որոշակի կամային հատկանիշներին չտրվի: Այսօրվա քաղաքական մեծամասնությունը գնալով փչանում է», -հայտարարեց Մարուքյանը:

  • Կիսվել: