ուրբաթ, օգոստոս 14
14 / 8 / 2026
Իշխանությունն ամեն ինչ անում է, որ «Լաչինի միջանցքը փակ է» արտահայտությունը դառնա սովորական լրահոսի մաս․ Թևանյան

Իշխանությունն ամեն ինչ անում է, որ «Լաչինի միջանցքը փակ է» արտահայտությունը դառնա սովորական լրահոսի մաս․ Թևանյան

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը հայտարարեց, որ իշխանությունն ամեն ինչ անում է, որ «Լաչինի միջանցքը փակ է» արտահայտությունը դառնա սովորական լրահոսի մաս։

Նա նշեց՝ ՀՀ քաղաքական օրակարգում պետք է լինի Արցախի ինքնորոշման իրավունքի հետապնդումը, եւ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։

ՔՊ պատգամավոր Գուրգեն Արսենյանը, որ մասնակցում էր լսումներին, իր ելույթի ընթացքում նշեց․

«Այսօր նստած հաթաթա եք տալիս հայ–ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ, ինչ-որ ռոմանտիկ դրսևորումներ ունեք, ինչ որ բան մոռացեք եք իրականությունից, մոռացել եք, թե այդ հարաբերություններն ինչի բերեցին, ինչի առջև է հիմա կանգնած ՀՀ–ն ու Հայաստանի ժողովուրդը, անընդհատ՝ 120 հազար Ղարաբաղի բնակիչ, 3 մլն էլ Հայաստանի բնակիչ․ պատասխանատու ենք մենք այդ մարդկանց համար, մեր երկրի համար, առաջնայնությունները ճիշտ դրեք»։

  • Կիսվել: