չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Իշխանությանը քծնող մի շարք դեմքեր պահանջում են 3 հոգանոց խմբակցության հրաժարականը. Մարուքյան

Իշխանությանը քծնող մի շարք դեմքեր պահանջում են 3 հոգանոց խմբակցության հրաժարականը. Մարուքյան

Իշխանությանը քծնող մի շարք դեմքեր պահանջում են 3 հոգանոց խմբակցության հրաժարականը. Մարուքյան

«Շատ հետաքրքիր է քաղաքական կյանքը։ Երևանի ավագանու երեք անդամից բաղկացած ընդդիմադիր «Լույս» խմբակցությունը փորձում է վերահսկել Երևանի քաղաքապետի, նրա վարչակազմի և նրա քաղաքական հենարան` 57 հոգանոց իշխանության խմբակցությանը՝ բացահայտելով ակնհայտ կոռուպցիոն և այլ ոչ իրավաչափ գործարքներ»,-այս մասին իր ֆեյսբուքյան էջում «Ողջամտության հոգեվարքը» վերտառությամբ գրառման մեջ նշել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Եվ ի՞նչ է տեղի ունենում։ Իշխանությանը սատարող և քծնող մի շարք դեմքեր քննադատում են ընդդիմությանը և պահանջում 3 հոգանոց ընդդիմադիր խմբակցության հրաժարականը։ Պահանջում են, որովհետև ուզում են անվերահսկելի լինել, որ կարողանան շարունակել իրենց, մեղմ ասած, կասկածելի ու ստվերային գործարքները։

Նոր քաղաքական մշակու՞յթ, թե՞...

P. S. Դուք երևի լավ չեք հասկանում թե մեր ժողովուրդն ինչ մեծ հույսեր է կապել այսօրվա իշխանությունների հետ»:

  • Կիսվել: