երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Իշխանության համար հիմա դժվար կլինի որևէ խնդրահարույց նախագիծ անաղմուկ անցկացնելը ․ «Հրապարակ»

Իշխանության համար հիմա դժվար կլինի որևէ խնդրահարույց նախագիծ անաղմուկ անցկացնելը ․ «Հրապարակ»

«ԱԺ մշտական հանձնաժողովները սեպտեմբերի 6-ից պետք է սկսեն աշխատել, սակայն դեռևս վերջնականապես չեն ձևավորվել։ Բանն այն է, որ այսօրվա խորհրդարանական ընդդիմությունը և՛ մասնագիտական որակներով է աչքի ընկնում, և՛ կամային, ուստի իշխանության համար դժվար կլինի որևէ խնդրահարույց նախագիծ անաղմուկ «սղղացնելը», ինչպես արվում էր նախկինում։ Դրանից բացի, հարկավոր է ֆրոնտ ուղարկել համարժեք զինվորների, որոնք ընդդիմադիրների հետ կկարողանան կռվել։ Այս մասին գրում  է Հրապարակ թերթը։ 

Օրինակ, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում ընդդիմությունը ներկայացրել է Արամ Վարդևանյանի և Աննա Մկրտչյանի թեկնածությունը, իշխանական խմբակցությունում կատակում են, որ ավարտվել են վահագնհովակիմյանական ժամանակները, եթե նախկին գործընկերներին մեծն սահմանադրագետը կարողանում էր ֆռռացնել և իշխանական նախագծերն անցկացնել, ապա հիմա վստահ չեն դրանում։

Հանձնաժողովների փոխնախագահների հարցում էլ դեռ հստակություն չկա՝ մտադիր են Տնտեսականի փոխնախագահ առաջադրել Բաբկեն Թունյանին, Մարդու իրավունքների հանձնաժողովում՝ Ռուստամ Բաքոյանին, ում ՔՊ-ն նախապես ընտրել էր նախագահի պաշտոնում, սակայն այն բաժին հասավ ՊՈՒ-ին»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: