երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
Որևիցե կապ ՔՊ կուսակցությունը չունի. Ալեն Սիմոնյանը՝ Գյումրու ավագանու անդամի՝ մանդատը վայր դնելու որոշման մասին

Որևիցե կապ ՔՊ կուսակցությունը չունի. Ալեն Սիմոնյանը՝ Գյումրու ավագանու անդամի՝ մանդատը վայր դնելու որոշման մասին

Գյումրու ավագանու «Մեր քաղաքը» դաշինքի անդամ Կարեն Բադալյանը հայտնել էր, որ վայր է դնում մանդատը, սակայն երկու օր անց նշել էր, որ չի հրաժարվում մանդատից: Մամուլում մտահոգություններ էին տարածվել, թե ՔՊ-ն Գյումրիում որոշել է մանդատներ «գողանալ»:

«Մի հոգի որոշել է մանդատը դնի, հետո որոշել է հետ վերցնի, ահա՝ այստեղ ՔՊ-ն կապ ունի: Պատգամավորներ կան «Հայաստան» դաշինքից, որ դուրս են եկել խմբակցությունից, պատգամավորներ կան, որ ՔՊ-ից են դուրս եկել. հիմա ինչ-որ մեկը փորձում է Աղազարյանին, Ասլանյանին և Գեղամ Նազարյանին մեկը մյուսից գողանա՞լ. էլ չեմ ասում, որ կան պատգամավորներ, որ ՔՊ-ով դարձան քաղաքական գործիչ, հիմա «Հայաստան» դաշինքում են: Բոլոր տեղերում այդպիսի բաներ կան: Ես հասկանում եմ, որ դրա շուրջ ուզում են քաղաքական բան եռացնել»,- ԱԺ-ում լրագողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Հիմա որ էստեղ գալիս են, նամակներ են բաժանում, ասում  են վարչապետին իմպիչմենթ անենք, ինչ-որ մեկին ուզում են գողանա՞լ:

Ոչ մեկը ոչ մեկին չի գողանում. ես այդ մարդուն չեմ ճանաչում, և որևիցե կապ ՔՊ կուսակցությունը չունի, և ասեմ ավելին՝ ցանկություն էլ չունի որևէ կապ ունենալու: Գյումրեցին իր ընտրությունը կատարել է. մենք գյումրեցուն թողնում ենք իր ընտրության հետ, տեր ենք կանգնում մեր ձայներին և շարունակելու ենք աշխատանքները: Վերջիվերջո, մենք այնտեղ առաջին տեղն ենք զբաղեցրել: Շատ, աննախադեպ շատ ձայն ենք հավաքել. 2 անգամ ավելի շատ, քան ընդդիմադիրների 2-րդ, 3-րդ կամ 4-րդ տեղը, և շարունակում ենք աշխատանքը»,- նշեց Ալեն Սիմոնյանը:

  • Կիսվել: