շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Իշխանական պատգամավորը դատապարտեց Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունը Հայաստանի մասին

Իշխանական պատգամավորը դատապարտեց Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունը Հայաստանի մասին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում անթույլատրելի և պետության ղեկավարին ոչ հարիր արտահայտություններ է արել Հայաստանի մասին։ Ազգային ժողովի նիստի ժամանակ այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը։

«Երեկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում անթույլատրելի և պետության ղեկավարին ոչ հարիր արտահայտություններ է արել, մասնավորապես՝ նշելով, թե ու՞մ է պետք Հայաստանը և այլն։ Ուզում եմ նշել, որ այդ որակումները իսկապես դատապարտելի են։ Մեր գործընկեր երկրի ղեկավարը իրավունք չունի նման մտքեր արտահայտել մյուս գործընկեր երկրի նկատմամբ։ Ուզում եմ հիշեցնել վերջերս ղազախական դեպքերի ժամանակ, թե ում էր պետք Հայաստանը և վստահ եմ, որ պարոն Լուկաշենկոն ամենաքաջն էր գիտակցում, թե ում էր պետք և ում է պետք Հայաստանի Հանրապետությունը»,- ընդգծեց Հակոբյանը։

  • Կիսվել: