ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Իշխանական գործիչների սիրտը հանգիստ է ուզում, բայց նրանք զգուշացվել են. «Ժողովուրդ»

Իշխանական գործիչների սիրտը հանգիստ է ուզում, բայց նրանք զգուշացվել են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ ավարտվեց ութերորդ գումարման խորհրդարանի երրորդ նստաշրջանը, սակայն դա ամենեւին էլ չի նշանակում, որ խորհրդարանում նիստեր այլեւս չեն լինելու։

Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանական խմբակցության ներկայացուցիչներին արդեն զգուշացրել են չշտապել երկրից հեռանալու հարցում, չկազմել հանգստի պլաններ, քանի որ հուլիսին եւս դեռ արտահերթ նիստեր կլինեն:Բազմաթիվ հարցեր կան, որոնք կուտակվել են եւ պետք է քննարկվեն։ Հետաքրքիր է, որ խորհրդարանում արդեն իսկ ճամպրուկային տրամադրություններ են՝ չնայած այդ զգուշացումներին։

Օրինակ՝ երեկ ՔՊ-ականները պասիվ էին բյուջեի նախագծի կատարողականի քննարկման ժամանակ, իսկ կառավարության հետ հարցուպատասխանի համար հերթագրվել էր ընդամենը չորս պատգամավոր։ Իշխանական գործիչների սիրտը հանգիստ է ուզում. շատ են հոգնել ու հյուծվել:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

  • Կիսվել: