շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Իշխան Զաքարյանը երկուշաբթի կխոսի. «Էլի եմ մնալու ընդդիմադիր, երբեք չկասկածեք»

Իշխան Զաքարյանը երկուշաբթի կխոսի. «Էլի եմ մնալու ընդդիմադիր, երբեք չկասկածեք»

ՀՀ ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանը ոչ հերքում է, ոչ հաստատում «Պատիվ ունեմ» խմբակցությունից դուրս գալու մտադրության մասին լուրերը: Զաքարյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

Լրագրողների հարցերին, թե արդյոք դու՞րս է գալիս խմբակցությունից, նա չպատասխանեց՝ նշելով շտապում է, փոխարենը երկուշաբթի օրը լրագրողներին հրավիրեց զրույցի:
 

Հարցին, թե արդյոք հերքու՞մ է այդ լուրերը, Զաքարյանը պատասխանեց. «Ես ոչ հերքում եմ, ոչ հաստատում: Ասում եմ՝ երկուշաբթի կխոսենք»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ ինքը ընդդիմադիր պատգամավոր է, պնդեց. «Էլի եմ մնալու ընդդիմադիր, երբեք չկասկածեք, որ ընդդիմադիր եմ լինելու»:

Հարցին՝ անգամ խմբակցությունից դուրս գալուց հետո՞, նա դրական պատասխան տվեց:

  • Կիսվել: