ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Իրենց անհասկանալի կադրային փոփոխությունների համար ժողովրդին սարքում են հանցակից․ Նստացույց Օպերայի դիմաց

Իրենց անհասկանալի կադրային փոփոխությունների համար ժողովրդին սարքում են հանցակից․ Նստացույց Օպերայի դիմաց

«Համահայկական ազգային համաձայնության» ներկայացուցիչները 2015 թվականի ՀՀ Սահմանադրության հանրաքվեի արխիվացված քվեապարկերը բացելու և վերահաշվարկելու գործընթացն իրականացնելու պահանջով նստացույց են անում Օպերայի դիմաց։

Նստացույցի մասնակիցներիը անդրադառնալով ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեին՝ նշում են, որ այո ասելով լեգիտիմացվելու է 2015 թվականին կայացած սահմանադրական փոփոխությունները։

«Իրենց անհասկանալի կադրային փոփոխությունների համար ժողովրդին սարքում են հանցակից։ 2018 թվականին, երբ ժողովուրդը ոտքի կանգնեց, սպասում էր, որ ամբողջ համակարգն է փոխվելու, ոչ թե մեկ հոգի, այսինքն՝ սպասում էր, որ հեղափոխություն լինի, ոչ թե իշխանափոխություն»,- նշեց ՀԱՀ-ի անդամ Աշոտ Աշոտյանը։

Վերջիններս  պահանջում են նոր Սահմանադրություն ընդունել,  իսկ մինչ այդ, հրավիրել նոր սահմանադիր ժողով և հասնել նոր Սահմանադրության հոդվածների համընդհանուր ընդունմանը:

  • Կիսվել: