չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Իրավունք ունի՞  ընդդիմության անհրաժեշտության մասին խոսել մեկը, ով կազմաքանդել է քաղաքականություն երևույթն ընհանրապես․ Արման Բաբաջանյան

Իրավունք ունի՞ ընդդիմության անհրաժեշտության մասին խոսել մեկը, ով կազմաքանդել է քաղաքականություն երևույթն ընհանրապես․ Արման Բաբաջանյան

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի օրերս հարցազրույցում հնչեցրած այն մատքին, թե «կառավարությունը չի հասկացել, որ ուժեղ ընդդիմության կարիք ունի»։ Պատգամավորը, մասնավորապես, գրել է․

«Քոչարյանն ասում է, թե  կառավարությունը չի հասկացել, որ ուժեղ ընդդիմության կարիք ունի։ Բացարձակ ճշմարտություն է։ Այո, երկիրը ուղեժ ընդդիմության կարիք ունի, դա անհերքելի ճշմարտություն է։ Բայց իրավունք ունի՞ արդյոք ուժեղ ընդդիմության անհրաժեշտության մասին խոսել մեկը, ով իր նախագահության տարիներին հետևողականորեն կազմաքանդել է քաղաքականություն երևույթն ընհանրապես, ընդդիմադիր կուսակցությունները՝ մասնավորապես։

Քոչարյանի ղեկավարման տարներին մասնատվել, կազմաքանդվել են այնքան մեծ թվով ընդդիմադիր կուսակցություններ, որքան Հայաստանի անկախության ողջ երեսուն տարիներին՝ միասին վերցրած։ Այդ տարիներին ընդդիմադիր գործիչներին հետապնդել են ու բռնաճնշել, բոլոր հնարավոր միջոցներով փորձել են լռեցնել ընդդիմադիր խոսքն ու միտքը, փակվել են անկախ լրատցամիջոցներ՝ Ա1+-ն ու Նոյյան տապանը։ Ի վերջո, իր իսկ ասած ուժեղ ընդդիմության հետևորդները 2008 թվականի Մարտի 1-ին գնդակահարվել են Երևանի կենտրոնում»։

  • Կիսվել: