ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Իրավիճակների վրա ազդեցության առաջնային գործիքը քաղաքական-դիվանագիտականն է. Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ի մասին

Իրավիճակների վրա ազդեցության առաջնային գործիքը քաղաքական-դիվանագիտականն է. Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ի մասին

ՀԱՊԿ-ն առաջին հերթին քաղաքական կազմակերպություն է, որի փաստաթղթերում նշված է՝ իրավիճակների վրա ազդեցության առաջնային գործիքը քաղաքական-դիվանագիտական գործիքներն են։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին նոր լարվածության դեպքում կարձագանքի նույն կերպ, ինչպես՝ Ղազախստանի պարագայում, երբ կատարեց իր պարտավորությունները։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛ՀԱՊԿ-ն առաջին հերթին քաղաքական կազմակերպություն է, որի փաստաթղթերում նշված է՝ իրավիճակների վրա ազդեցության առաջնային գործիքը քաղաքական-դիվանագիտական գործիքներն են։ ՀԱՊԿ-ը զորախումբ չի, որ տարբեր տեղերում մարտական խնդիրներ է կատարում, այո՝ անհրաժեշտության դեպքում նաեւ մարտական խնդիրներ կարողանա կատարել։ Էդ օրակարգը մենք միշտ էլ հետապնդել ենք, ուրախ եմ, որ առաջին անգամ ՀԱՊԿ-ը կոնկրետ գործողություն ի ցույց դրեց։ Ամենատարբեր մեկնաբանությունները կային, թե Ղազախստանն օկուպացնում է ՀԱՊԿ-ը, բայց մի քանի օր հետո ամբողջ կոնտինգենտը դուրս եկավ Ղազախստանից՛՛։

Վարչապետնա սաց, որ շատ բարձր է գնահատում Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի գործունեությունը եւ հույս ունի, որ նրանց գործողությունների արդյունքում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերն ընդհանրապես կզրոյացվեն։

Ըստ նրա՝ հայ-ռուսական հարաբերությունները դինամիկ զարգանում են՝ ինչպես եղել են, այնպես էլ շարունակում են մնալ ռազմավարական դաշնակցային։

՛՛Դրանք շատ կարեւոր տնտեսական կոմպոնենտով են ամրապնդված՝ ԵԱՏՄ-ում մեր համատեղ մասնակցությամբ, համոզված եմ, որ այդ դինամիկան ոչ միայն կպահպանվի, այլ նաեւ ավելի արդյունավետ կլինի։ Ռուսաստանի հայ համայնքը կարող է դրանց զարգացմանը նպաստել Հայաստանում ներդրումներ կատարել, շատ կարեւոր է, որ համայնքն իսկապես ցանկացա օգնել հարաբերությունների կարգավորմանը, ոչ թե որոշ շրջանակեր, ելնելով իրենց նեղ շահերից, ամեն ինչ անեն, որպեսզի Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում պռոբլեմներ առաջանան, ինչի դրսեւորումներն արդեն տեսել ենք՛՛,-ասաց վարչապետը:

  • Կիսվել: