ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Իրատես». Փաշինյանը պատրաստվում է պաշտոնանկ անել Տոնոյանին

«Իրատես». Փաշինյանը պատրաստվում է պաշտոնանկ անել Տոնոյանին

«Իրատես» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանի համար հաջորդ թիրախը կառավարությունում պաշտպանության նախարարն է։ Դավիթ Տոնոյանը, որպես ուսադիրներով մարդ, չի կարող ընկալելի ու ընդունելի լինել Փաշինյանին, եւ վերջինս, ըստ շրջանառվող լուրերի, առաջիկայում պատրաստվում է նրան եւս պաշտոնանկ անելու։

Սակայն, մեր տեղեկություններով, Տոնոյանի առնչությամբ կա մի մտահոգություն։ Նա ընդունված է գեներալների, հրամանատարների շրջանում, եւ եթե Տոնոյանը հեռանալուց հետո որոշի քաղաքական կյանքում եղանակ փոխել, բավական տհաճ իրավիճակում կարող է հայտնվել Փաշինյանը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: 

  • Կիսվել: