երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Իրաքում ՀՀ դեսպան Միսակ Բալասանյանն իր հավատարմագրերն է հանձնել Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդին

Իրաքում ՀՀ դեսպան Միսակ Բալասանյանն իր հավատարմագրերն է հանձնել Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդին

Նոյեմբերի 2-ին Իրաքում ՀՀ նորանշանակ դեսպան Միսակ Բալասանյանն իր հավատարմագրերն է հանձնել Իրաքի Հանրապետության նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդին:

ԱԳՆ-ից հայտնում են, որ շնորհավորելով ՀՀ դեսպանին բարձր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նախագահ Աբդուլ Ռաշիդը հաջողություն է մաղթել նրան իր կարևոր առաքելության մեջ:

Նախագահին ուղղված իր շնորհակալական խոսքում դեսպան Միսակ Բալասանյանը նշել է, որ կգործադրի հնարավոր ջանքերը՝ հայ-իրաքյան բարեկամական հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու և հարստացնելու ուղղությամբ:

Հանդիպմանը անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգի կարևոր հարցերին, ինչպես նաև առաջիկայում ակնկսլվող բարձրաստիճան փոխայցելություններին:

Նախորդ օրը՝ նոյեմբերի 1-ին, Միսակ Բալասանյանը հավատարմագրերի պատճեններն է հանձնել Իրաքի ԱԳ նախարար Ֆուադ Հուսեյնին:

  • Կիսվել: