Իրաքում ազգային ավագանու ստեղծումը փոթորկել է աշխարհասփյուռ եզդիներին
Իրաքում վերջերս ձևավորված Եզդիների ավագանին աշխարհասփյուռ ազգին միավորման աննախադեպ հնարավորություն է տալիս, հայտնեց ռուսաստանաբնակ իրավաբան Ֆերիկ Աբասյանը, ներկայացնելով կառույցը եւ նրա հետ կապված ակնկալիքները։
«2014 թվականի իրադարձությունները աշխարհասփյուռ եզդիական համայնքին չեն կարող անգործունյա թողնել: Այդ կապակցությամբ որոշվել է ստեղծել ազգային մի կառույց.
Այն ներկայացուցչական և օրենսդրական գործառույթներ ունեցող մարմին է, որը ձևավորված է Իրաքում հոգևորականության բարձրագույն եզդի ներկայացուցիչների նախաձեռնությամբ՝ միջպետական և միջազգային պաշտոնական համագործակցության նպատակով», - նշեց նա։
Ավագանին, որպես բարձրագույն մարմին, ընտրվում է եզդիների յուրաքանչյուր խմբից, որի անդամները կարող են լինել եզդիական բոլոր տոհմերի ներկայացուցչական Համագումարում ընտրված, 47 տարին լրացած ամենափորձառու և հեղինակավոր տղամարդիկ և կանայք։ Նրա հիմնական գործառույթն է պաշտպանել եզդի ժողովրդի շահերը ՄԱԿ-ի շրջանակներում։
Իրավաբանը շեշտեց, որ անվտանգության, փախստականների, եզդիների ցեղասպանության ճանաչման հարցերը ՄԱԿ-ի մակարդակով պաշտպանում է միայն մեկ եզդի, ով վերապրել է ԴԱԻՇ-ի անդամների դաժան հանցագործությունները՝ ՄԱԿ-ի գրասենյակի բարի կամքի դեսպան, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր՝ Նադիա Մուրադն է։ Բնականաբար, ըստ Աբասյանի, նման հանգամանքների բերումով անհրաժեշտություն առաջացավ այդպիսի մակարդակի կոլեգիալ մարմին ստեղծել։
«Իրաքում եզդիների հոգևոր խորհրդի անդամ շեյխերի, փիրների և ֆակիրների հետ խորհրդակցական բանակցությունների շրջանակում համատեղ որոշում է կայացվել եզդիների ընդհանուր բարօրության և բարգավաճման համար ավագանի ստեղծելու անհրաժեշտության մասին, ինչպես նաև սերտ բարեկամություն հաստատել այլ ժողովուրդների հետ», ասաց նա։
Ըստ բանախոսի՝ Ավագանին համալրված է միայն Իրաքում բնակվող եզդիական խմբերից, սակայն պարտադիր անդամություն է պահանջվում նաեւ Իրաքից դուրս գտնվող մյուս խմբերից։ Այդպես, օրինակ Կատանի տոհմի (Շեհուբեքր) հոգեւոր-քաղաքական ներկայացուցիչն իր պատվիրակության հետ լիազորված է ավագանու անունից բանակցել ԱՊՀ երկրներում բնակվող այլ տոհմերի ներկայացուցիչների հետ։ Ներկայումս բանակցություններ են վարվում Ռուսաստանի և Հայաստանի եզդիական և պետական համայնքների հետ։
Աբասյանը շեշտեց, որ եզդիական տարբեր համայնքներում վերջին շրջանում հասարակական կառույցների և շարժումների մակարդակով ընթանում է միավորման և համախմբման գործընթաց։ Որպես օրինակ նա նշեց «Միասնության նախագիծ» (https://yezidi.club/) շարժման մեկնարկը Մոսկվայում։
«Միասնության նախագծի» մեկնարկի շնորհիվ մեր հայրենակիցների մոտ մենք մեծ հետաքրքրություն նկատեցինք ։ Կարճ ժամանակում մենք ստացել ենք ավելի քան 50 հազար հարցում։ Աշխարհագրորեն ամենաակտիվը Իրաքի և Հայաստանի համայնքներն են, որին հաջորդում են Ռուսաստանը, ԱՊՀ երկրները, ԵՄ-ն և ԱՄՆ-ը», տեղեկացրեց նա։
Փաստաբանը նաև նշեց, որ Իրաքում ազգային կառույցի ստեղծման անհրաժեշտությունը կապված է եզդիների նկատմամբ իրականացված հերթական ցեղասպանության հետ։ Նա ցավով արձանագրեց, որ եզդի ժողովրդին ոչնչացնելու անմարդկային փորձերը (սպանություններ, ստրկացման և սեռական շահագործման դեպքեր) դեռ շարունակվում են։
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հետաքննող խմբի կողմից կազմված վիճակագրության համաձայն՝ Սինջար քաղաքի վրա հարձակման առաջին օրը՝ 2014թ. օգոստոսի 3-ին, սպանվել է 1298 մարդ, առևանգվել է 6500-ը (որից կանայք և աղջիկները վաճառվել են որպես սեռական ստրուկ), ոչնչացվել է 68 մշակութային օբյեկտ, 115․000 մարդ գաղթել է Իրաքից, իսկ 2950 եզդի անհետ կորած է։ Այս թվերը վերջնական չեն, քանի որ վիճակագրությունը աստիճանաբար թարմացվում է», - մանրամասնեց նա։
Ըստ իրավաբանի՝ Ավագանին արդեն դարձել է աշխարհով մեկ սփռված եզդիական համայքների հենասյույն, իսկ նման համախմբումն անհրաժեշտ է ազգային ինքնությունը պահպանելու համար։ Նրա ստեղծումը միտված է քննարկել մարդասիրական օգնության տրամադրման հարցերը (այդ թվում՝ միջազգային կոալիցիայի աջակցությամբ), հետաքննել հանցագործությունները և լ պատասխանատվության ենթարկեմեղավորներին, ինչպես նաև լուծել պետությունների կողմից եզդիների նկատմամբ ցեղասպանության ճանաչման խնդիրները։
Աբասյանը նաև հույս հայտնեց, որ Ավցագանու աշխատանքը կարող է նպաստել Իրաքում եզդիների ինքնավարության ստեղծմանը
«Այդ խնդիրն առաջնահերթություններից է։ Իրաքի ներսում նոր վարչատարածքային կազմավորումը գոնե մշակութային ինքնավարության կարգավիճակով լինելու է եզդիների՝ որպես ամենախոցելի ազգային փոքրամասնություններից մեկի հիմնական անվտանգությունը», - շեշտեց նա։
Ըստ բանախոսի՝ Եզդիների համախմբումն ու որոշակի վեկտորի զարգացումը պատմական տեսանկյունից տրամաբանական են։
«Այս փուլում եզդիները, որպես հնագույն ժողովուրդներից մեկը, ներսում արթնացրին ազգային ինքնությունը՝ կապված թե՛ ընդհանուր պատմամշակութային անցյալի, թե՛ կրոնի հետ։ Իրաքում տեղի ունեցած ռազմական և ահաբեկչական գործընթացները չեզոքացրին իշխանության ճնշումը եզդիների վրա, միևնույն ժամանակ ի հայտ եկան նրանց ազգային ինքնությունը պահպանելու նոր սպառնալիքներ։ Այս հանգամանքներն այսօր ծառայեցին եզդի ժողովրդի համախմբմանը։ Մեր հոգևոր առաջնորդները գիտակցեցին, որ անհրաժեշտ է ստեղծել քաղաքական կառույցներ, որոնք կարող են արտահայտել բոլոր եզդիների ազգային շահերը, ապահովել նրանց անվտանգությունը և մյուս մասնակիցների հետ երկխոսություն վարելու հնարավորությունը», - եզրափակեց իրավաբան Ֆերիկ Աբասյանը,
«Միասնության նախագիծ» ՝ https://yezidi.club/
Ինստագրամ՝ https://www.instagram.com/p/CX53kKxKAmF/?utm_medium=copy_link