երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Իրաքի նախագահն Ալիևին շնորհավորել է Ադրբեջանում «խաղաղության և կայունության հասնելու» առթիվ

Իրաքի նախագահն Ալիևին շնորհավորել է Ադրբեջանում «խաղաղության և կայունության հասնելու» առթիվ

Իրաքի նախագահ Աբդել Լատիֆ Ջամալ Ռաշիդը Բաքվում հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ձեռքբերման հարցում հաջողություն է մաղթում, հայտնում են ԶԼՄ-ները:

Նա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին շնորհավորել է ՛՛Ադրբեջանում խաղաղության և կայունության հասնելու կապակցությամբ՛՛ եւ ասել. ՛՛Կարծում եմ՝ պատերազմներն ու հակամարտությունները կարող են հանգեցնել միայն իրավիճակի վատթարացման։ Այս կերպ ոչ մի խնդիր չի լուծվի։ Ըստ իս՝ մեր բոլոր խնդիրները պետք է լուծվեն երկխոսության, փոխըմբռնման և համագործակցության հիման վրա՛՛:

  • Կիսվել: