հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Իրանը տարածաշրջանի սահմանները փոխելու երազանքը մղձավանջի կվերածի. ԻԻՀ խորհրդարանի Ազգային անվտանգության հանձնաժողով

Իրանը տարածաշրջանի սահմանները փոխելու երազանքը մղձավանջի կվերածի. ԻԻՀ խորհրդարանի Ազգային անվտանգության հանձնաժողով

Իրանի Իսլամական խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավարն ասել է.«Իրանը տարածաշրջանի սահմանները փոխելու երազանքը կվերածի մղձավանջի», գրում է parstoday.com-ը:

Վահիդ Ջալալզադեն հեռուստատեսային հարցազրույցում մտահոգություն հայտնելով Ադրբեջանի և Հայաստանի սահմաններին տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ ասել է.«Իսլամական խորհրդարանի Ազգային անվտանգության հանձնաժողովն ուսումնասիրում է վերջին զարգացումները»:

Նա հայտարարել է, որ Թեհրանը Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքմենստանի և խորհրդային այլ հանրապետությունների հետ է եղել նրանց անկախության առաջին իսկ օրերից և տարբեր օգնություն է ցուցաբերել այդ երկրների կառավարություններին, հավելելով. «Իրանը կկանխի տարածաշրջանի սահմանների փոփոխությունը»։

Իրանի պաշտոնյաներն ավելի վաղ նույնպես զգուշացրել են տարածաշրջանի սահմանների փոփոխության սարսափելի հետևանքների և Իրանի կոշտ ձագանքի կապակցությամբ, նշելով, որ դա Թեհրանի կարմիր գիծն է:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: