հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Իրանը ստացել է իրանա-իրաքյան պատերազմում զոհված իրանցիներից 55-ի մնացորդները

Իրանը ստացել է իրանա-իրաքյան պատերազմում զոհված իրանցիներից 55-ի մնացորդները

Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունները ստացել են իրանա-իրաքյան պատերազմում (1980-1988 թվականներ) զոհված իրանցիներից 55-ի դիերի մնացորդները: Այս մասին գրում է իրանական Fars News-ին:

Տեղեկությունների համաձայն, իրանյան իշխանությունները 55 զոհի մնացորդները տեղափոխել են իրաքյան Շալամաջա միջազգային սահմանով:

Անհայտ զինվորների աճյունների ընդունման արարողության ժամանակ Իրանի զինված ուժերի հետախուզական հանձնաժողովի հրամանատար, բրիգադային գեներալ Մուհամմադ Բաքիրզադեն ասել է. «Այս նահատակները զոհվել են «Քարբալա 5», «Ալ-Ֆաջր» և »Խայբեր» գործողությունների, ինչպես նաև թշնամու` 1986 և 1988 թվականներին իրականացրած հարձակումների ժամանակ»:

«Ֆարս» լրատվական գործակալությունը հավելել է, որ իրանցիների աճյուններն այսօր տեղափոխվելու են Ահվազի Մարաջ Ալ-Շուհադա շրջան, իսկ հետո` մայրաքաղաք Թեհրան, որպիսի նրանց ինքնությունը պարզելու նպատակով թեստեր անցկացվեն:

  • Կիսվել: