երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Իրանը չի փակել Բաքու-Նախիջևան ճանապարհը. ՀՀ-ում ԻԻՀ դեսպան

Իրանը չի փակել Բաքու-Նախիջևան ճանապարհը. ՀՀ-ում ԻԻՀ դեսպան

Իրանը չի փակել Բաքու-Նախիջևան ճանապարհը: Այս մասին հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Աբաս Բադախշան Զոհուրին:

Նշենք, որ վերջին օրերին որոշ վերլուծաբաններ ապատեղեկատվություն էին տարածել առ այն, որ Լաչինի միջանցքի փակվելուց հետո Իրանը փակել է իր տարածքով դեպի Նախիջևան գնացող ճանապարհը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը փակել և առ այսօր փակ է պահում Արցախը ՀՀ-ի հետ կապող միակ՝ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը, ինչի հետևանքով Արցախի ողջ տարածքում հասունանում է հումանիտար աղետ:

  • Կիսվել: