հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Իրանում ՀՀ դեսպանը ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին

Իրանում ՀՀ դեսպանը ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին

Ապրիլի 24-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը և դեսպանության դիվանագիտական անձնակազմը մասնակցել են Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցված հոգեհանգստի պատարագին, որից հետո դեսպան Հակոբյանը և ՀՀ դիվանագետները ծաղիկներ են խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին: Այդ մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից:

Հիշեցնենք՝ այս տարի լրանում է 1915 թ. Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը:

Ամեն տարի՝ ապրիլի 24-ին, հարյուր հազարավոր հայերի սգո երթը լուռ շարժվում է դեպի Հայոց ցեղասպանության հուշակոթող, ծաղիկներ խոնարհում շուրջ 1,5 միլիոն զոհերի հիշատակին:

  • Կիսվել: