երկուշաբթի, հունիս 16
16 / 6 / 2025
Իրանն ու Իսրայելը պետք է գործարք կնքեն․ Թրամփ

Իրանն ու Իսրայելը պետք է գործարք կնքեն․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրառում է արել՝ նշելով, որ Իրանն ու Իսրայելը պետք է գործարք կնքեն.

«Իրանն ու Իսրայելը պետք է գործարք կնքեն, և կկնքեն էլ, ճիշտ այնպես, ինչպես ես կարողացա Հնդկաստանին և Պակիստանին բերել բանակցությունների սեղանի շուրջ, որպեսզի բանակցությունները ստանան բանականություն, համախմբվածություն և ողջամտություն՝ երկու հիանալի առաջնորդների շնորհիվ, ովքեր արագ որոշում ընդունեցին և կանգնեցրին դա։

Իմ առաջին ժամկետում Սերբիան և Կոսովոն էլ էին լարված վիճակում, ինչպես արդեն տասնամյակներ շարունակ, և այդ երկարատև հակամարտությունը պատրաստ էր վերածվել պատերազմի։ Ես դա կանգնեցրի (Բայդենը վնասեց երկարաժամկետ հեռանկարներին իր մի քանի շատ անխելք որոշումներով, բայց ես դա կուղղեմ՝ կրկին)։

Եվս մեկ օրինակ՝ Եգիպտոսն ու Եթովպիան և նրանց վեճը հսկայական ջրամբարի շուրջ, որը ազդում է հոյակապ Նեղոս գետի վրա։ Խաղաղություն կա, առնվազն այս պահին, իմ միջամտության շնորհիվ, և այդպես էլ շարունակվելու է։ Նմանապես, շուտով մենք խաղաղություն կունենանք Իսրայելի և Իրանի միջև։ Շատ զանգեր և հանդիպումներ են տեղի ունենում հիմա։

Ես շատ բան եմ անում և երբեք ոչ մի շնորհակալություն չեմ ստանում դրա համար, բայց ոչինչ, ժողովուրդը հասկանում է։ Թող Միջին Արևելքը նորից հզոր դառնա»։

  • Կիսվել: