երեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2025
Իրանի Իսլամական Հանրապետությունն առաջին երկիրն էր, որը ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը. ԻԻՀ դեսպանություն

Իրանի Իսլամական Հանրապետությունն առաջին երկիրն էր, որը ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը. ԻԻՀ դեսպանություն

Սրտանց շնորհավորում ենք Հայաստանի Հանրապետության կառավարությանն ու ժողովրդին անկախության օրվա առթիվ: Այս մասին ասվում է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության տարածած հողորդագրության մեջ:

«Իրանի Իսլամական Հանրապետությունն առաջին երկիրն էր, որը ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը, և այդ ժամանակից ի վեր երկու երկրների հարաբերություններն զարգացել ու ամրապնդվել են խաղաղ գոյակցության, փոխադարձ հարգանքի և երկու ժողովուրդների շահերի հիման վրա։

Մենք վճռական ենք պաշտպանելու այս ջերմ և բարեկամական հարաբերությունները և, օգտագործելով բոլոր առկա կարողությունները, զարգացնելու դրանք ՝ ի շահ երկու ժողովուրդների։

Բարձրյալ Տիրոջից հայցում ենք երջանկություն, առողջություն, բարօրություն, փառք ու պանծանք Հայաստանի ազնիվ ժողովրդին և կառավարությանը»,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: