հինգշաբթի, հունիս 20
20 / 6 / 2024
Իրանի համար այս դժվարին պահին մենք մեր բարեկամ ժողովրդի կողքին ենք. «Հայաքվե»

Իրանի համար այս դժվարին պահին մենք մեր բարեկամ ժողովրդի կողքին ենք. «Հայաքվե»

«ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունն իր խոր վշտակցությունն է հայտնում բարեկամ իրանցի ժողովրդին՝ մայիսի 19-ի երեկոյան Իրանի Իսլամական Հանրապետության հյուսիսում տեղի ունեցած ուղղաթիռային վթարի հետևանքով նախագահ Իբրահիմ Ռաիսիի, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի, Արևելյան Ադրբեջանի նահանգապետ Մալիք Ռախմատիի, Թավրիզի իմամ Մուհամմադ Ալի ալ-Հաշեմի և ուղղաթիռում գտնվող մյուս անձանց ողբերգական մահվան կապակցությամբ։

«Հայաքվեի» տարածած հայտարարության մեջ նաեւ ասվում է. «Պետական և հոգևոր բարձրաստիճան այրերի կորուստը մեծ հարված է Իրանի Իսլամական Հանրապետությանը։ Սակայն համոզված ենք, որ հազարամյակների պետականության պատմություն ունեցող իրանցի ժողովուրդն իր մեջ ուժ կգտնի` այս դժբախտությունը հաղթահարելու և առաջ շարժվելու:

Մեկ անգամ ևս մեր զորակցությունն ենք հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության ժողովրդին, զոհվածների հարազատներին, և հավաստիացնում, որ Իրանի համար այս դժվարին պահին մենք մեր բարեկամ և հարևան ժողովրդի կողքին ենք»:

  • Կիսվել: