երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը կհանդիպի Ալիևի, այնուհետև՝ Փաշինյանի հետ. աղբյուր

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը կհանդիպի Ալիևի, այնուհետև՝ Փաշինյանի հետ. աղբյուր

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանն ադրբեջանական կողմի հրավերով մեկնել է Բաքու՝ հարավկովկասյան տարածաշրջանի երկրների հետ քաղաքական-անվտանգային հարաբերությունների ամրապնդման նպատակով, տեղեկացում է ԻՌՆԱ-ն: 

Նշվում է, որ նա հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, այնուհետև այցելելու է Հայաստան և հանդիպելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Ըստ աղբյուրի՝ այս ուղևորության նպատակներից են երկկողմ հարաբերությունների ամրապնդումը քաղաքական, անվտանգության, պաշտպանության և տնտեսական ոլորտներում, ինչպես նաև խորհրդատվությունը էներգետիկայի, միջանցքների և հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության ու կայունության հետ կապված հարցերում փոխգործակցության ավելացման նպատակով։

  • Կիսվել: