հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Ինտենսիվ աշխատում ենք Թուրքիայի պաշտոնյաների հետ. ՔՊ-ական պատգամավոր

Ինտենսիվ աշխատում ենք Թուրքիայի պաշտոնյաների հետ. ՔՊ-ական պատգամավոր

ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը կարծում է, որ հայ-թուրքական հարաբերություններում ոչ մի իմիտացիա չկա, «ինչպես շատերը պնդում են»։

«Ես զարմանում եմ, որ հայտարարում են՝ հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց չկա։ Բավականին դրական մթնոլորտում քննարկումներ են տեղի ունեցել։ Տարածված մամուլի հաղորդագրությունն ամփոփել է քննարկումները Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչի հետ։ Հույս ունենք, որ Թուրքիայի մեր գործընկերների հետ հարաբերություններն առաջ կշարժվեն այն տրամաբանությամբ, որի մասին հրապարակային խոսվել է, և ձեռք բերված պայմանավորվածությունները հողի վրա տեղի կունենան»,-խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց Հովհաննիսյանը։

Նա ավելացրեց, որ տարածված հաղորդագրությունից բացի, ավելի բան չի կարող  ասել.«Մենք ինտենսիվ աշխատում ենք Թուրքիայի պաշտոնյաների հետ, որպեսզի պայմանավորվածությունները իրականություն դառնան»։

  • Կիսվել: