երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ինտեգրման որևէ գործընթացի պետք է վերաբերվել շատ պրագմատիկ և սթափ. Քոչարյան

Ինտեգրման որևէ գործընթացի պետք է վերաբերվել շատ պրագմատիկ և սթափ. Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կարծիքով` ժամանակակից աշխարհում չպետք է վախենալ ինտեգրման որևէ գործընթացից, անհրաժեշտ է նստել ու շատ սառը հաշվել` ինչ ես ստանում և ինչ ես զիջում այս կամ այն ինտեգրացիոն գործընթացին միանալու դեպքում: Քոչարյան այս մասին ասաց՝ անդրադառնալով Ռուսաստան-Բելառուս Միութենական պետությանը և այդ կոնտեքստում Հայաստանի հնարավոր դերին:

«Այսօր աշխարհում կան ինտեգրման այնպիսի մոդելներ, որոնցով հիանում են, օրինակ` Եվրամիությունը: Այն, ինչ Ռուսաստանի և Բելառուսի միջև է, հեռու է Եվրամիության ինտեգրման աստիճանից: Կարծում եմ, որ այսօրվա աշխարհում չպետք է ապրիորի վախենալ որևէ ինտեգրման գործընթացից: Ուղղակի պետք է նստել ու շատ սառը հաշվել` ինչ ես ստանում և ինչ ես զիջում: Դեռ այդպիսի առաջարկ չի եղել, իմ նախագահության օրոք չի քննարկվել: Մենք այդպիսի նախաձեռնություն չենք ցուցաբերել և չենք համարել, որ հասունացել էր պահը այն ժամանակ, բայց հիմա նման կարգի գործընթացներին պետք է վերաբերվել շատ պրագմատիկ և հաշվարկի հիմքի վրա՝ ինչ վտանգների առաջ ենք կանգնած, ինչ են մեզ առաջարկում, ինչ ենք կորցնում և ինչ ենք ստանում: Կլինի առաջարկ, պետք է քննարկել և պետք է շատ սթափ հաշվարկով մտնել կամ չմտնել նման գործընթացների մեջ»,- ընդգծեց Քոչարյանը:

 

  • Կիսվել: