չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ինտեգրացիոն կապերի խորացումը բխում է Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների շահերից. Կոպիրկին

Ինտեգրացիոն կապերի խորացումը բխում է Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների շահերից. Կոպիրկին

Մարտի 19-ին Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը մասնակցել է «Ինտեգրում եւ զարգացում» ՍՊԸ-ի եւ Եվրասիական փորձագիտական ակումբի կողմից կազմակերպված կլոր սեղանին` ՛՛Հայ-ռուսական ռազմավարական միության արդիական հարցերը՝ սպառնալիքների և մարտահրավերների համատեքստում՛՛ թեմայով: Նա նշել է, որ ռուս-հայկական հարաբերությունները, որոնք Ռուսաստանը շատ թանկ է գնահատում, ռազմավարական դաշնակցային են, ինչն ամրապնդված է բոլոր ոլորտներում սերտ փոխգործակցությամբ և երկու ժողովուրդների միջև պատմական, հոգևոր և մշակութային խոր կապերի առկայությամբ:

Անդրադառնալով Արցախում 2020 թվականի աշնան ողբերգական իրադարձություններին՝ դեսպան Կոպիրկինը նշել է Ռուսաստանի ղեկավարության ներդրումը ռազմական գործողությունների դադարեցման գործում, ներկայացրել տարածաշրջանում խաղաղ կյանքին վերադառնալու ուղղությամբ ռուսական կողմի ձեռնարկած ջանքերը՝ ներառյալ քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնումը և լայնածավալ մարդասիրական օգնության ցուցաբերումը, խաղաղապահ զորախմբի եւ մարդասիրական արձագանքման միջազգային կենտրոնի գործունեությունը:

Դիվանագիտական առաքելության ղեկավարը կարծիք է հայտնել, որ այդ իրադարձությունները շատ հստակ ընդգծեցին ՀՀ և ՌԴ միջև դաշնակցային հարաբերությունների կարևորությունը: Նա նաև նշել է եռակողմ աշխատանքային խմբի նշանակալի դերը տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, սոցիալ-տնտեսական զարգացման նախադրյալների ստեղծման և տարածաշրջանային անվտանգության ամրապնդման հարցերում:

Նշելով երկու երկրների հասարակություններում առկա պահանջն ինտեգրացիոն կապերի խորացման հարցում, ինչպես ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում, այնպես էլ երկկողմ հարաբերություններում ՝ Սերգեյ Կոպիրկինն ընդգծել է, որ այդ գործընթացն, անկասկած, բխում է Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների, նրանց զարգացման, անվտանգության, մշակութային և հոգևոր ինքնության պահպանման շահերից:

Դեսպան Կոպիրկինը նման կարծիք հայտնել է «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ-ի և Եվրասիական փորձագիտական ակումբի կազմակերպած կլոր սեղանին՝ «Ռուս-հայկական ռազմավարական միության արդիական հարցերն արդի սպառնալիքների և մարտահրավերների համատեքստում» թեմայով, հայտնում է ՌԴ դեսպանատան ֆեյսբուքյան էջը:

  • Կիսվել: