Ինքը գիտի՝ ինչի համար. Արարատ Միրզոյանը նախազգուշացրեց Ալեն Սիմոնյանին
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նիստի ժամանակ շարունակում է նախազգուշացումներ անել ներկա պատգամավորներին:
«Ուզում եմ կանոնակարգ օրենքի նույն՝ արդեն հիշատակած հոդվածի և սահմանած իրավասությունների բերումով, նախազգուշացում սահմանել Ալեն Սիմոնյանին, ինքը գիտի՝ ինչի համար», - հայտարարեց Արարատ Միրզոյանը:
Նշենք, որ Սիմոնյանն այդ պահին գտնվում էր նիստերի դահլիճում, սակայն ոչ իր համապատասխան տեղում: